ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանն առաջիկա օրերին կհարձակվի Իսրայելի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։

Ըստ պաշտոնյայի՝ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն ​​տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ Քիրբիի խոսքով՝ հենց այդ պատճառով է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանում ուժերի վերադասավորում անում։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է ուղարկում Մերձավոր Արևելք

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, և տվյալ պահին դժվար է հստակ ասել, թե ինչպիսին կլինի Իրանի և/կամ նրա պրոքսիների հարձակումը, եթե նման հարձակում լինի։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր մի շարք նշանակալի հարձակումների, այդ պատճառով, ևս մեկ անգամ կրկնում եմ, մենք վերջին մի քանի օրերին մեծացրել ենք մեր ուժերի ներկայությունը և կարողությունները տարածաշրջանում», - ասել է Քիրբին։ 

Axios լրատվական հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 11-ին հայտնել էր, որ ըստ Իսրայելի հետախուզության նոր գնահատումների՝ Իրանն ուղղակի հարձակում է գործելու Իսրայելի վրա առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մինչև օգոստոսի 15-ը, երբ նախատեսված են Գազայի հատվածում հրադադարի հասնելու շուրջ բանակցություններ։ 

Հայերեն English Français ქართული Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում