Եվրոպայում 2023 թվականին տապից շուրջ 48 000 մարդ է մահացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին Եվրոպայում տապից մահացել է 47 690 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Բարսելոնայի ISGlobal ինստիտուտի ուսումնասիրությունը։

Այսպիսով, անցած տարին վերջին տասնամյակում երկրորդն է դարձել տապից մահացության թվով։ Այս ցուցանիշն էլ ավելի բարձր էր 2022 թվականին, երբ տապից ավելի քան 60 000 մարդ էր մահացել։

Ըստ գնահատումների՝ Հունաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով 393 մարդ է մահացել տապի պատճառով: Նրան հաջորդում են Բուլղարիան՝ 229 մահվան դեպքով, Իտալիան՝ 209-ով և Իսպանիան՝ 175-ով։ Հետազոտողները պարզել են, որ 2023 թվականին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարում, Եվրոպայի հարավում արձանագրվել է մայրցամաքում մահացության ամենաբարձր ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում նման մահերի թիվը գնահատվում է 76` մեկ միլիոն բնակչի հաշվով։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են ընթացիկ հարյուրամյակում տեղի ունեցել բարձր ջերմաստիճաններին հասարակության ադապտացման գործընթացները, որոնք զգալիորեն նվազեցրել են տապի հետ կապված խոցելիությունը և մահացությունը վերջին ժամանակների ամառային սեզոններին, հատկապես տարեցների թվում», - հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Էլիզա Գալոն:

Հետազոտության ժամանակ վերլուծվել են եվրոպական 35 երկրներում ջերմաստիճանային ցուցանիշները և մահացության տվյալները։ Մահացության դեպքերի կեսից ավելին գրանցվել է 2023 թ. հուլիսի կեսից մինչև օգոստոս՝ անոմալ շոգի ժամանակ։ Օրինակ՝ Սիցիլիայում անցյալ տարվա հուլիսի 18-ին գրանցվել է ըստ Ցելսիուսի 44 աստիճան տաքություն։

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ