Գազայի հատվածում գրեթե 500 դպրոց ենթարկվել է գնդակոծության. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում 564 դպրոցներից առնվազն 477-ը ենթարկվել է գնդակոծությունների և ավերածությունների Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև հակամարտության ընթացքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը:

Ըստ ներկայացուցչության տվյալների՝ այդ ուսումնական հաստատություններից 344-ը ենթարկվել է ուղիղ հարվածի, 133-ը լրջորեն վնասվել է դրանց շրջակայքում մարտական գործողությունների հետևանքով: Դրանց թվում 264-ը պետական դպրոցներ են, 57-ը՝ մասնավոր և 156-ը՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության դպրոցներ:  

Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ 2023 թ. հոկտեմբերից հարվածներ են հասցվել նաև 180 դպրոցների, որոնք փախստականների ժամանակավոր տեղավորման վայրեր են: 

Օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է «Էթ Թաբիին» դպրոցական համալիրի մզկիթի ներսում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի կառավարման օպերատիվ կենտրոնին կետային ավիահարված հասցնելու մասին: ԻՊԲ-ի տվյալներով՝ դրա վրա է արձակվել բարձր ճշգրտության երեք արկ, որոնցով ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ  և «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների զինված կազմավորումների 31 զինյալ:

Պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ գնդակոծության զոհ է դարձել առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին:

Հայերեն English Français Русский

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ