Քաղաքականություն

Վիետնամում ՀՀ դեսպանը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վիետնամում ՀՀ դեսպանը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: 

Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից: 

«Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորեց Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում», - հաղորդել է ՀՀ դեսպանությունը: 

Վերջինս հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների կազմակերպման և այլ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում