Լոռու մարզի Դեբեդ գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու մարզի Դեբեդ գյուղում օգոստոսի 24-31-ը կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի հոբելյանական 10-րդ միջազգային փառատոնը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ՝ մոտ 20 երկրից, վավերագրական կինոյի ամենատարբեր ժանրերում՝ փորձարարական, մարդաբանական, ազգագրական, անիմացիոն և այլն։ Կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 19 ֆիլմ, որոնց մի մասն արդեն ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Ամստերդամում և այլուր, իսկ մի քանիսն իրենց համաշխարհային պրեմիերան կունենան 10-րդ «Ծիրանի ծառ»-ի շրջանակում։ 

Նշվում է, որ հատուկ արտամրցութային ծրագրերով հարգանքի տուրք կմատուցվի Սերգեյ Փարաջանովին և Շառլ Ազնավուրին՝ նրանց 100-ամյակների կապակցությամբ, իսկ վավերագրական կինոյի հայր, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ֆլաերթիի 140-ամյակի կապակցությամբ կցուցադրվի նրա լեգենդար «Նանուկը Հյուսիսից» կինոնկարը (1922):

Այս տարի փառատոնը կունենա 25-30 տեղացի և արտասահմանցի մասնակից։ Իսկ հաղթողներին կորոշի եռանդամ ժյուրին, որի մեջ այս տարի ներառված են անվանի ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադեանը, որի մի քանի ֆիլմ ևս կցուցադրվի հետահայաց ծրագրի շրջանակում, իրանցի ռեժիսոր Մեհդի Բաղերին և հայ կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։

Ըստ աղբյուրի՝ ցուցադրությունների մեծ մասը տեղի կունենա Դեբեդ գյուղում՝ «Դեբատուն» հյուրատան այգում և գյուղապետարանի գրադարանի դահլիճում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։ 

Հայերեն فارسی

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը