Ռուսաստան

ՌԴ Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

2 րոպեի ընթերցում

ՌԴ Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ահաբեկչական գործողությունների սպառնալիքները կանխելու նպատակով Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Հայտարարությունում նշվում է, որ ԱՀԿ նախագահ, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որոշմամբ՝ նշված շրջաններում օգոստոսի 9-ից իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմը ենթադրում է նաև վերահսկողության և քաղաքացիական օբյեկտների հսկողության խստացում։ Կոմիտեն տեղեկացրել է նաև, որ կառավարական գերատեսչությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում ռուսաստանցիների անվտանգության ապահովման, կարգուկանոնի պահպանման և օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ամրապնդման համար:

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, հատելով պետական սահմանը, փորձել են գրավել Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։ Հարձակումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, բնակելի շենքերի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների վնասմանը։

Տարածաշրջանում գործում է դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում