Աշխարհ

Մալիի ԱԳՆ-ն Շվեդիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը

1 րոպեի ընթերցում

Մալիի ԱԳՆ-ն Շվեդիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալիի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բամակոյում Շվեդիայի դեսպան Քրիստինա Կյունելին և տեղեկացրել երկրի տարածքը լքելու անհրաժեշտության մասին՝ կապված շվեդական իշխանությունների ոչ բարեկամական հայտարարությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով RBC-ն, այս մասին X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Մալիի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Բամակոյում Շվեդիայի դեսպանը, ով կանչվել է ԱԳՆ, ծանուցում է ստացել 72 ժամվա ընթացքում երկիրը լքելու անհրաժեշտության մասին՝ Մալիի նկատմամբ Շվեդիայի միջազգային համագործակցության և առևտրի նախարարի թշնամական հայտարարությունից հետո», - նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ, Շվեդիայի միջազգային համագործակցության և առևտրի նախարար Յոհան Ֆորսելը հայտարարել էր, որ Շվեդիան կկրճատի Մալիին տրամադրվող օգնությունը՝ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում