Հուլիսին Հայաստան է այցելել 237 հազար 603 զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս ամսին Հայաստան է այցելել 237 հազար 603 զբոսաշրջիկ, նախորդ տարվա հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 255 հազար 706։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեն:

2024 թ․ հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%), չորրորդ տեղում ԱՄՆ-ից (2.5%)  այցելություններն են, հինգում՝ Հնդկաստանից (2.3%): 

 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский