Աշխարհ

Նիգերիայում նավի վրա պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում նավի վրա պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիգերիայի Բայելսայի նահանգում գետերից մեկի վրա նավում հրդեհ է բռնկվել, այնուհետև պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակին։

Ըստ խոսնակի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նավում գտնվում էին առևտրականներ, որոնք ապրանքներ էին տանում առափնյա համայնքներին։ 

Reuters-ը նշում է, որ Նիգերիայում 2023 թվականի ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել նավերում տեղի ունեցած վթարների հետևանքով։ Իշխանությունները նման միջադեպերի պատճառ են համարում գերբեռնվածությունը և վատ տեխնիկական սպասարկումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում