Մշակույթ

Կառավարությունը գումար կհատկացնի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի վերանորոգման և Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար կհատկացնի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի վերանորոգման և Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 137,095.4 հազար դրամ գումարի չափով՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի 1168 ծրագրի 11003, 32001 և 32007 միջոցառումներով նախատեսված գումարների մի մասը, որի հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: 

Որոշման ընդունման արդյունքում կամբողջականացվեն «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքային պայմաններ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև Երվանդ Մանարյանի 100–ամյակին նվիրած միջոցառումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում