Քաղաքականություն

Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԲՐԻԿՍ-ի անդամների՝ դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելու լոգիստիկայի հարցում. Սամիպ Շաստրի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԲՐԻԿՍ-ի անդամների՝ դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելու լոգիստիկայի հարցում. Սամիպ Շաստրի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԲՐԻԿՍ-ին անհրաժեշտ են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ, իսկ Հայաստանը դրանցից մեկն է։ Բացի այդ, Երևանն անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա խթանելու առումով կարող է կազմակերպության համար վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։ 

«ԲՐԻԿՍ-ի երկրների համար Հայաստանը հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտում իր հարուստ ռեսուրսներով։ Սկզբունքորեն, որպեսզի ուժային փոփոխություն լինի միջազգային ասպարեզում, մեզ պետք են երկրներ, որոնք կարող են զարգացնել իրենց տնտեսությունը և դառնալ ուժեղ խաղացողներ։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է։ Երբ ծնունդ առավ ԲՐԻԿՍ-ի հայեցակարգը, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս նախագծին, քանի որ անդամ երկրները տեղակայված են աշխարհի միանգամայն տարբեր անկյուններում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս հայեցակարգը արդարացրել է իրեն», - նշել է Շաստրին՝ հավելելով, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի համար կարող է դառնալ կարևոր երկիր և վճռորոշ դեր խաղալ լոգիստիկայի առումով՝ կազմակերպության անդամ երկրների ապրանքները դեպի Եվրոպա տեղափոխելու առումով։

ԲՐԻԿՍ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ կատարած այցից հետո հասկացել է թե որքան է Հայաստանը կախված գյուղատնտեսությունից, և տեսել է կանաչ դաշտեր, որոնք այսօր Հնդկաստանում դժվար է գտնել։ 

«Մենք կդիտարկենք, թե ինչպե՞ս Հնդկաստանը կարող է ներդրումներ անել Հայաստանում, և ինչպե՞ս Հայաստանն, իր հերթին, կարող է ներդրումներ անել Հնդկաստանում», - իր խոսքում նշել է Շաստրին՝ պատիվ համարելով հազարամյակների մշակույթ ունեցող Հայաստանում գտնվելը։ 

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներ են նաև Իրանը, Եթովպիան, Արակաբան Միացյալ Էմիրությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում