Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը կավելանա 2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը կդառնա 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5 հազարից  կդառնա 6 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը նիստին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։  

Նա նշեց, որ նախագծով առաջարկում են նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների դեպքում հետվճար չհաշվարկել, քանի որ ի սկզբանե միջոցառման նպատակներից էր տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելը: 

«Քանի որ արդեն իսկ ունենք վարքագծային փոփոխություն, և մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները ակտիվորեն սկսել են անկանխիկ վճարումներ իրականացնելով իրենց քարտերով, մենք առաջարկում ենք այս փոփոխությունը»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը ներկայացրեց նաև թվային տվյալներ։ Նրա խոսքով՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու, իսկ ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ դրամի հետվճար:

Մկրտչյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից ի վեր թոշակառուների և նպաստառուների կողմից կատարված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 119 միլիարդ դրամ։ 

«Եթե ծրագրի մեկնարկի առաջին ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար թոշակառու, որոնք թոշակը ստանում են քարտերով։ Եվ, ըստ էության, նրանց 44 տոկոսն արդեն օգտվում է անկանխիկ վճարումների հետվճարի  ծրագրից»,-եզրափակեց նա։

Հայերեն

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս ամսվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին