Սպորտ

Տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում և լուսանկար է հրապարակված դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում բազում հաղթանակներ ՀՀ դրոշի ներքո»,- նշված է գրառման մեջ: 

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում