Մերձավոր Արևելք

Պաղեստինում հայտնել են, որ Իսրայելը Արևմտյան ափին ավելի քան 10 000 պաղեստինցու է ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Պաղեստինում հայտնել են, որ Իսրայելը Արևմտյան ափին ավելի քան 10 000 պաղեստինցու է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի ուժայինների կողմից կալանավորված պաղեստինցիների թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 10 000-ը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ պաղեստինյան Բանտարկյալների հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ ձերբակալություններն ուղեկցվում են ծեծով և ոստիկանական շների հարձակումներով, ունեցվածքի բռնագրավմամբ, վնասումով կամ ոչնչացմամբ, արտադատական ​​դատաստաններով։ Հանձնաժողովի տվյալներով՝ միայն մեկ օրում  Հորդանան գետի արևմտյան ափին հետապնդումների է ենթարկվել 26 մարդ։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 600-ը։ Այս ընթացքում բախումներ են տեղի ունեցել նաև Արևմտյան ափին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում