Մարզեր

Սարդարապատի դպրոցում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա բարեկամությունը խորհրդանշող միջոցառում

1 րոպեի ընթերցում

Սարդարապատի դպրոցում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա բարեկամությունը խորհրդանշող միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Արմավիր խոշորացված համայնքի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա կապը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին մարզպետն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերի, Հայաստանի պատվո հյուպատոս Միխայել Շմիդտի, պատվիրակության այլ անդամների հետ ներկա է գտնվել Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել աշակերտներ մարզի 19 դպրոցներից, որոնցում ուսուցանվում է գերմաներեն:

Միջոցառման մասնակիցները գերմաներենով ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակույթը և ավանդույթները, ինչին հաջորդել է հյուրերի հետ աշակերտների հարցուպատասխանը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում