ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Champ-de-Mars Arena ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում Ալեքսանյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասավ 9:0 հաշվով:
Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:
Վարվառա Հայրապետյան