Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի կայծակնային առաջնության թիմային պայքարում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի կայծակնային առաջնության թիմային պայքարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի կայծակնային առաջնության թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:

Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։

Մարտիրոսյանը մեդալ է նվաճել նաև անհատական ​​պայքարում։ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում