Աշխարհ

Մոգադիշոյում ահաբեկչական պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ զոհվել է

1 րոպեի ընթերցում

REUTERS/Feisal Omar
REUTERS/Feisal Omar

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Beach View և Pescatore հյուրանոցների հարակից լողափի մոտ մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ։ Նշվում է, որ պայթյունը իրականացվել է այն ժամանակ, երբ լողափում շատ մարդիկ են եղել։  

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ պայթյունից հետո մոտակայքում հրաձգություն է սկսվել, հրաձգության ձայներ են լսվել նաև հյուրանոցներից մեկի ներսում։ 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում