Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News-ի հետ պայմանավորվել է Քամալա Հարիսի հետ բանավեճի շուրջ
1 րոպեի ընթերցում
![Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News-ի հետ պայմանավորվել է Քամալա Հարիսի հետ բանավեճի շուրջ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/03/EvgDVPNXcVqq1QHumaqTrQXdpRQlvhq8C0O0nY3l.webp)
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News հեռուստաալիքի հետ պայմանավորվել է բանավեճի շուրջ իր գլխավոր ընդդիմախոսի ՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ բանավեճը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-ին Փենսիլվանիայում:
«Ես պայմանավորվել եմ Fox News-ի հետ՝ չորեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու համար։ Fox News-ի բանավեճը տեղի կունենա Փենսիլվանիայում», - գրել է նա:
Թրամփը պնդում է, որ միջոցառմանը ներկա լինի հանդիսատեսը։ Հարիսը դեռ չի մեկնաբանել բանավեճ անցկացնելու մասին Թրամփի խոսքերը: