Հացահատիկի համաշխարհային գները հուլիսին նվազել են. ՄԱԿ ՊԳԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հացահատիկի գների ինդեքսը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 3,8 %-ով։ Կազմակերպությունում դա բացատրում են հացահատիկի բոլոր հիմնական տեսակների արտահանման գների նվազմամբ երկրորդ ամիսն անընդմեջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսով հետևում են մի շարք պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին։ Ըստ օգոստոսի 2-ին հրապարակված ինդեքսի՝ ցորենի գնանշումները նվազել են հյուսիսային կիսագնդում բերքահավաքից հետո երաշխավորված պաշարների և Կանադայում ու ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ բարենպաստ պայմանների ֆոնին: Եգիպտացորենի արտահանման գները նույնպես նվազել են Արգենտինայում և Բրազիլիայում բերքահավաքի լավ տեմպերի շնորհիվ: Բրնձի գների ինդեքսը նվազել է 2,4 %-ով։

Ձեթերի գների ինդեքսն, ընդհակառակը, հունիսից աճել է 2,4 %-ով՝ հասնելով վերջին վեց ամսվա առավելագույնին։ Արմավենու ձեթի, սոյայի, արևածաղկի և ռապսի ձեթերի համաշխարհային գնանշումներն աճել են, ինչին նպաստել են կենսավառելիքի հատվածի կողմից սոյայի ձեթի կայուն պահանջարկը և մի շարք խոշոր արտադրող երկրներում արևածաղկի և ռապսի ձեթերի հումքի բերքի հեռանկարների վատթարացումը:

Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին չեն փոխվել, իսկ ձեթերի, մսամթերքի և շաքարի միջազգային գնանշումների աճը փոխհատուցել է հացահատիկի գների շարունակվող նվազումը, արձանագրում է ՄԱԿ ՊԳԿ-ն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում