Մալիում ապստամբները հայտնել են «Վագներ»-ի 84 մարտիկի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի հյուսիսի ապստամբները հայտարարել են, որ հուլիսի 25-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակաշրջանում իրենց կողմից սպանվել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 84 վարձկան, ինչպես նաև Մալիի կառավարական բանակի 47 զինվոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը։

Նշվում է, որ ըստ անջատողական զինված խմբավորումների CSP-DPA դաշինքի հայտարարության՝ ևս շուրջ 30 մարդ, որոնք զոհվել կամ ծանր վիրավորվել են Տինզաուատեն գյուղի մերձակայքում տուարեգ ցեղի ապստամբների հետ մարտերում, ուղղաթիռով տեղափոխվել են Կիդալ քաղաք։ 

Այդ հայտարարության մեջ նշվում է նաև, որ ապստամբներին հաջողվել է գրավել հինգ զրահապատ ավտոմեքենա, հինգ բեռնատար և զենք։ Բացի այդ, «Վագներ»-ի և Մալիի կառավարական զորքերի 7 մարտիկ պատանդ է վերցվել։ 

Ալ Քաիդայի հետ կապված զինված խմբավորումը նաև հայտարարել է Տինզաուատենից հարավ Մալիի բանակի ավտոշարասյան և նրանց վագներական դաշնակիցների խմբի վրա հարձակման մասին։

Լրատվամիջոցը նշում է, որ անկախ աղբյուրներից այս տեղեկությունները ճշտել չի հաջողվել, սակայն ինչպես Մալիի բանակը, այնպես էլ «Վագներ»-ը խոստովանել են, որ տվյալ շրջանում լուրջ կորուստներ են կրել։

8 տարվա անդորրից հետո՝ 2023 թ. օգոստոսից, Մալիի կառավարության և անջատողականների միջև մարտերը վերսկսվել են։ Մալիի բանակը նոյեմբերին գրավեց Կիդալ նահանգում անկախության կողմնակիցների հենակետը, սակայն ապստամբները հրաժարվեցին վայր դնել զենքերը։ Փոխարենը՝ նրանց ուժերը ցրվեցին լեռնաանապատային այդ շրջանում։ Հուլիսի վերջին ապստամբների և բանակի միջև Տինզաուատենի մոտ եռօրյա կատաղի մարտեր են ընթացել։ 

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում