Թուրքիայի ավիակարգավարները դադարեցրել են «իտալական գործադուլը» Էրդողանի միջամտությունից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ավիակարգավարները հայտարարել են աշխատանքի դանդաղեցման կամ, այսպես կոչված, «իտալական գործադուլի» դադարեցման մասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ HTK-SEN ճյուղային արհմիության հաղորդագրության՝ Թուրքիայի իշխանությունները հավաստիացրել են, որ ավիակարգավարների պահանջները կկատարվեն, և ավիացիոն ճյուղի աշխատողների համար փոխհատուցումների մասին օրինագիծը կներկայացվի խորհրդարան աշնանային նստաշրջանում։ 

«Նախագահ Թայիփ Էրդողանի միջամտության շնորհիվ մեր «Աշխատանք առանց նախաձեռնության» երկամսյա ակցիայի հետ կապված իրավիճակը կարգավորված է: Նախագահն անձամբ հանձնարարել է լուծել այդ հարցը: Իշխանությունների հետ մեր հանդիպումների արդյունքում համապատասխան նախարարությունները և գերատեսչությունները երաշխավորել են, որ ավիացիոն փոխհատուցումների մասին օրենքը հոկտեմբերին կընդգրկվի խորհրդարանի օրակարգում և կընդունվի որպես օրենք», - նշված է հաղորդագրության մեջ։

Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր կառավարությանը անհապաղ լուծել խնդիրները, որոնք ավիացիոն ճյուղի համար ստեղծել է հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 5-ը նախատեսված թուրք ավիակարգավարների «իտալական գործադուլը»։

Թուրքիայի ավիակարգավարները հունիս և հուլիս ամիսներին  անցկացրել են «իտալական գործադուլ», որի ընթացքում կատարել են իրենց պարտականությունները, սակայն ավելի դանդաղեցված կերպով՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Այդ ակցիաները հանգեցրել են ավիաչվերթերի ընդունման և մեկնման հետաձգումների։ 

Ավիակարգավարները որոշել էին հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 5-ը հայտարարել նոր ակցիա՝ պատճառաբանելով, որ իշխանություններն անտեսում են իրենց պահանջները:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում