Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Կերալայի նահանգում սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Ցավով տեղեկացանք Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած զանգվածային սողանքների մասին, որոնք մարդկային զոհերի, վնասվածքների և մեծ վնասների պատճառ են դարձել։ Իմ խորին ցավակցություններն ու անկեղծ կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - գրել է Արարատ Միրզոյանն՝ իր գրառման մեջ նշելով նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում