Աշխարհ

Նիգերիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

2 րոպեի ընթերցում

Նիգերիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք դժգոհ են տնտեսական իրավիճակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է տեղական Guardian Nigeria News պարբերականը։

Նշվում է, որ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հավաքված ցուցարարները դժգոհ են «վատ պետական ​​կառավարումից», տնտեսական դժվարություններից և սովից։ Նրանց դիմավորել են մեծ թվով ոստիկաններ ու զինվորականներ:

«Անվտանգության ուժերը դիմել են ցուցարարներին` խնդրելով լքել ակցիայի անցկացման վայրը և գնալ Ազգային մարզադաշտ, սակայն նրանք մերժել են, ինչը հանգեցրել է արցունքաբեր գազի կիրառման», – գրում է պարբերականը։

AFP գործակալության թղթակիցը հաղորդել է, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել նաև Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում, որտեղ ապրուստի թանկացման դեմ բողոքի մասնակիցները փորձել են խարույկներ վառել նահանգապետի գրասենյակի շուրջը։

Հուլիսի սկզբին Նիգերիայի խոշորագույն արհմիությունները գործադուլ են հայտարարել նվազագույն աշխատավարձի շուրջ կառավարության հետ համաձայնության չհասնելու պատճառով։ Իշխանություններն առաջարկել էին նվազագույն աշխատավարձը սահմանել ամսական շուրջ 37 դոլարի մակարդակով։ Այնուհետև Նիգերիայի տեղեկատվության նախարար Մուհամեդ Իդրիսը հուլիսի 18-ին հայտարարել էր, որ երկրի կառավարությունը համազգային անժամկետ գործադուլի ֆոնին արհմիությունների հետ համաձայնության է հասել նվազագույն աշխատավարձը մինչև մոտավորապես 43 դոլար բարձրացնելու շուրջ:

 Անժամկետ համազգային գործադուլի պայմաններում Նիգերիայի տարածաշրջանային Ibom Air ավիաընկերությունը հաղորդել է բոլոր թռիչքները դադարեցնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում