Ռուսաստան

Նիժնի Տագիլում գազի պայթյունի և շենքի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 12 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Նիժնի Տագիլում գազի պայթյունի և շենքի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 12 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում գազի պայթյունից 5-հարկանի շենքի մասնակի փլուզման հետևանքով 1 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ վիրավորների թիվը 12 է։ Նրանցից վեցը երեխաներ են։ Ականատեսները հաղորդում են, որ փրկվածների շարքում կա երկու 3-ամսական երեխա։ 

Գազի պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի երկու մուտքերը։ Հարուցվել է քրեական գործ սպառողների կյանքի և առողջության անվտանգությանը չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում