Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։
Հուլիսի 30-ին Ուկրաինան հայտնել էր, որ պատրաստ է լուծել նավթի տարանցման հետ կապված խնդիրները Սլովակիայի հետ։