Եվրոպա

Ուկրաինան վեց F-16 կործանիչ է ստացել Նիդեռլանդներից. The Times

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան վեց F-16 կործանիչ է ստացել Նիդեռլանդներից. The Times

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ստացել է վեց F-16 կործանիչ, որոնք մատակարարել է Նիդեռլանդները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կիևը շուտով կստանա կործանիչների նոր խմբաքանակ, այս անգամ՝ Դանիայից։ Ուկրաինան և Նիդեռլանդներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը։ 

Հուլիսի 31-ին Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Արևմտյան դաշնակիցները խոստացել էին մինչև հուլիսի վերջը մատակարարել F-16-եր և պահպանել են այդ ժամանակացույցը։ Աղբյուրները նաև նշել էին, որ կործանիչների թվաքանակը փոքր է։ Bloomberg-ի աղբյուրները նաև նշել են, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Արևմուտքում վերապատրաստված ուկրաինացի օդաչուներն անմիջապես ձեռնամուխ կլինեն մարտական ​​ինքնաթիռների օգտագործմանը, թե գործընթացն ավելի երկար կտևի։

Դանիան խոստացել է Կիևին տրամադրել 19 կործանիչ, Նիդեռլանդները՝ 24։ Նորվեգիան և Բելգիա ևս կործանիչ ինքնաթիռներ են խոստացել Ուկրաինային։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում