Եվրոպա

Գերմանիայի նախագահը Վարշավայում ներողություն է խնդրել նացիստների գործողությունների համար

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահը Վարշավայում ներողություն է խնդրել նացիստների գործողությունների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրյակին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիստների կատարած հանցագործությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ես հենց այսօր և հենց այստեղ ներողություն եմ խնդրում», - ասել է Գերմանիայի նախագահը Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ունկնդիրների և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ։ 

«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե մենք՝ գերմանացիներս, անսահման ինչպիսի տառապանքներ ենք պատճառել հարևան երկրին, ինչ դաժանությամբ և ոչնչացման ինչպիսի ցանկությամբ են գերմանացի օկուպանտները գործել ողջ բնակչության նկատմամբ», - ընդգծել է Շտայնմայերը։ 

Ըստ Գերմանիայի նախագահի՝ նացիոնալ-սոցիալիստների ​​իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրել է «սարսափելի հանցագործությունների», որոնց դեմ էլ դուրս են եկել ապստամբության մասնակիցները: Նա հավելել է, որ անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում