Չինաստան

Չինաստանի Հունանի նահանգում թայֆունն առնվազն 30 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի Հունանի նահանգում թայֆունն առնվազն 30 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 35-ն անհետ կորած է Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում «Գաեմի» թայֆունի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանին այս տարի պատուհասած ամենահզոր արևադարձային ցիկլոնն, ըստ տեղական այլ ԶԼՄ-ների, ազդել է գրեթե 90 000 մարդու վրա՝ վնասելով 1400 տուն, քանդելով 1300 ճանապարհ։ Թայֆունը Չինաստան էր հասել անցյալ շաբաթ։

Տարածաշրջանում ակտիվորեն ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տրանսպորտի երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և տեղական հեռահաղորդակցության ցանցի աշխատանքն, ընդհանուր առմամբ, վերականգնվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում