Հայաստան

Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կարծում ենք, որ փուլային ներդրման տարբերակը նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստվի և ունակ լինի նաև դիմելիության բարձրացմանը:

Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացվող քայլերը իրենց արդյունքները տալու են նաև ապահովագրական համակարգում։ Պնդում եմ, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»,- ընդգծեց Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում