Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը գործարք է կնքել ԱՄՆ դատախազության հետ

2 րոպեի ընթերցում

FILE- Khalid Sheikh Mohammed, the alleged Sept. 11 mastermind, is seen shortly after his capture during a raid in Pakistan Saturday March 1, 2003 in this photo obtained by the Associated Press. The man accused of being the main plotter in al-Qaeda's Sept. 11, 2001 attacks has agreed to plead guilty, The Defense Department said Wednesday. (AP Photo, FILE)
FILE- Khalid Sheikh Mohammed, the alleged Sept. 11 mastermind, is seen shortly after his capture during a raid in Pakistan Saturday March 1, 2003 in this photo obtained by the Associated Press. The man accused of being the main plotter in al-Qaeda's Sept. 11, 2001 attacks has agreed to plead guilty, The Defense Department said Wednesday. (AP Photo, FILE)

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խալիդ Շեյխ Մոհամմեդը, որին մեղադրում են 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ալ-Քաիդայի իրականացրած հարվածները պլանավորելու մեջ, համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել՝ մահապատժի չենթարկվելու և փոխարենը ցմահ ազատազրկման դատապարտվելու դիմաց։ ԱՄՆ զինվորական դատախազության հետ նման համաձայնության են հասել նաև նրա երկու մեղսակիցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Շուրջ 3000 մարդու կյանք խլած ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող այս անձինք այս բոլոր տարիների ընթացքում պահվում էին Կուբայում՝ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմակայանում։ 

Խալիդ Շեյխ Մոհամմեդը ձերբակալվել է 2003 թվականին Պակիստանում։ Նրան 2008 թվականին մեղադրանք է ներկայացվել բազմաթիվ կետերով, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 2976 մարդու սպանության համար, երբ մահապարտ ահաբեկիչների կողմից գրավված երկու ուղևորատար ինքնաթիռներ մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների մեջ, մեկ այլ ինքնաթիռ՝ Պենտագոնի շենքին էր հարվածել, ևս մեկն էլ Փենսիլվանիայի նահանգում ընկել էր դաշտում։

Մեղադրյալների համար մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու մասին դատախազները տեղեկացրել են ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին՝ նամակի միջոցով, որից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել։

Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա երկու հանցակիցների գործի քննությունը մնացել էր մինչդատական վարույթների փուլում, որի ընթացքում վեճերը ծավալվել էին նախաքննության առաջին փուլերում մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու շուրջ։ 

CNN-ը պարզաբանում է, որ մեղադրյալները ԿՀՎ-ի բանտերում 2000-ականների սկզբին ենթարկվել են խոշտանգումների, և քննիչների մոտ հարց էր առաջանում՝ արդյոք դատարանում թույլատրելի են ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել խոշտանգումների ազդեցության տակ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում