Աշխարհ

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի

1 րոպեի ընթերցում

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Երևանի ժամանակով 05:28-ի դրությամբ թանկարժեք մետաղի գինը մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։ Երևանի ժամանակով 05:31-ի դրությամբ ոսկու արժեքը աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56 %)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում