Ռուսաստան

Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այդ որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, այն առաջարկով հագեցնելու և գների, այդ թվում՝ մեծածախ գների կտրուկ աճ թույլ չտալու նպատակով։

Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացման նպատակով։ Նմանատիպ միջոցը տարածվել է նաև դիզելային վառելիքի վրա։

Ընդ որում, ՌԴ կառավարությունը 2024 թվականի մարտի 1-ից մինչև  օգոստոսի 31-ը կրկին սահմանել էր բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման ժամանակավոր արգելք, որը, սակայն, դադարեցվել էր մայիսի վերջից մինչև հուլիսը ներառյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում