ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Արագած» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1992 թվականին, այժմ մասնագիտացած է ռազմական կիրառման  էլեկտրոնային սարքերի նախագծմամբ, մշակմամբ և սերիական արտադրությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանի բարեփոխումներին, արտադրական ծավալներին։

Այս ընկերությունում է ամբողջությամբ նախագծվել և պատրաստվել հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար ջերմադիտարկման սարքը։ Ընկերության տնօրենը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, հայկականն իր որակով չի զիջում դրանց, սակայն գինը մոտ 4 անգամ ավելի էժան է:

Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ արտադրվող տեսականին ամբողջությամբ կիրառվում է ՀՀ ՊՆ-ի կողմից, սակայն արտադրական ծավալներն ու գործարանի հնարավորությունները թույլ են տալիս առաջիկայում մտածել նաև արտահանման մասին։

Անդրադարձ է կատարվել նաև կադրերի համալրման խնդրին։ Նշվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ընկերության աշխատակազմը գրեթե տասնապատկվել է։ Աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մեխանիկներ, էլեկրոնիկայի հետ աշխատող մասնագետներ, ֆիզիկոսներ և ծրագրավորողներ են։  Առաջարկ է եղել նաև նախարարության կողմից ինժեներական կրթության ուղղությամբ համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական տարածքների ընդլայնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները, դրանց իրականացման  տարբերակները։ 

Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի պերմանենտ զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը հնարավորության կտա էլ ավելի մեծ արժեք ստեղծել տնտեսության ռազմարդյունաբերության ճյուղում։ 

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր մի քանի անգամ ավելացվել են պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Արագած»-ՍՊԸ-ն, ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները։

 

 

Հայերեն العربية English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ