Ռուսաստան

Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ սողանքների կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ սողանքների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հարգելի տիկին նախագահ, հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ, խնդրում եմ ցավակցական խոսքեր փոխանցել նաև զոհվածների ընտանիքներին և ընկերներին՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում