ՀՀ ՆԳ նախարարը Լոռու մարզում հանդիպել է քաղաքացիների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերել են ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։

Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության գործառույթների վերաբերյալ։ Դրանք վերաբերել են կոնկրետ քաղաքներում և ճանապարհներին երթևեկության կանոնների խախտումներին, ինչպես նաև բակերում պարեկների կողմից առավել ակտիվ ծառայության իրականացման հարցերին։

Ըստ աղբյուրի՝ հՀնչել են նաև ՆԳ նախարարության իրավասության շրջանակից դուրս հարցեր, որոնք ուղղորդվել են ըստ ենթակայության։

Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:

Նշվում ՝, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Լոռու մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել վեր հանված խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին։

ՀՀ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:

Հայերեն Français

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում