Աշխարհ

Ռումինիան հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքի նոր բեկորների հայտնաբերման մասին

1 րոպեի ընթերցում

Ռումինիան հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքի նոր բեկորների հայտնաբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Տուլչա կոմսությունում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի նոր բեկորներ, որոնք հայտնվել են երկրի տարածքում Դանուբի ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումներից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուժեղացրել է երկրի օդային տարածքի հսկողությունը՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերումից հետո։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երկրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ, որոնք նման են Ռուսաստանի կողմից ենթադրաբար օգտագործվածներին։

« Նման իրավիճակների համար գործառնական ստանդարտ ընթացակարգեր են ներդրվել: Ցանկանում ենք նշել, որ բոլոր այն վայրերը, որոնք նշված են որպես միջադեպի վայրեր, գտնվում են բնակեցված տարածքներից դուրս, և դրանցում ոչ մարդիկ են տուժել, ոչ էլ ենթակառուցվածքային տարրեր»,- ասված է Ռումինիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում