Քաղաքականություն

ՌԴ ԱԴԾ-ն հայկական կողմին է փոխանցել Զվարթնոցում պետական սահմանի պաշտպանության գործառույթները

2 րոպեի ընթերցում

Լուսանկարը՝ © Sputnik / Aram Nersesyan
Լուսանկարը՝ © Sputnik / Aram Nersesyan

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները տասնամյակներ անց հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական ​​սահմանի պաշտպանության գործառույթները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Արմենիան»։

Որոշման համար հիմք է հանդիսացել հայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ (1992 թվականից ծառայությունն իրականացվում է համատեղ) ՀՀ սահմանապահ զորքերի իրավասությանը հանձնելու մասին։

Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Պաշտոնական արարողությանը Երևանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը։

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում նախ խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները հսկել են 60 տարի։ Սելեզնյովն ընդգծել է, որ ռուս սահմանապահներն այս տարիների ընթացքում համարժեք կերպով ներկայացրել են Ռուսաստանը և ԱԴԾ սահմանային ծառայությունը։

«Դուք անգնահատելի փորձ, գիտելիքներ և հմտություններ եք փոխանցել ձեր հայ գործընկերներին՝ հուսալի հիմքեր դնելով անցակետի հետագա բարձր մակարդակով գործունեության համար»,- հավելել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում