Բեյրութում իսրայելական ավիահարվածի զոհերի թիվը հասել է 4-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հայտարարել է, որ Բեյրութի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով սպանվել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ ավիահարվածի զոհերի թիվը հասել է 4-ի, որոնցից 2-ը չորս և վեց տարեկան երեխաներ են: Զոհերի շարքում կա նաև մեկ կին: Հարվածի հետևանքով վիրավորվել է 74 մարդ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Associated Press-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի թիրախն էր Ֆուադ Շուքրը, որը պատասխանատու էր հուլիսի 27-ին Իսրայելի վրա հրթիռային հարվածի համար, որի հետևանքով 12 դեռահաս էր զոհվել։ 

Չնայած «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունը հարձակմանը, սակայն Իսրայելը խոստացել էր խիստ արձագանք տալ դրան։ 

Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որը երեք հրթիռ է արձակել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանի ուղղությամբ։ «Հեզբոլլահ»-ի պաշտոնյաներից մեկն Al-Manar հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «վաղ թե ուշ իսրայելական թշնամին կվճարի սրա համար»։

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքատին դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ հրթիռներն ընկել են Բեյրութի ամենամեծ հիվանդանոցներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա։ Հարվածից փլուզվել է բազմաբնակարան շենքի մի հատվածը, մեծապես վնասվել է հարևան շենքը։ Հիվանդանոցը ոչ մեծ վնասներ է կրել։ Փլատակներում կարող են էլի մարդիկ լինել, զոհերի թիվը կարող է աճել։ 

Վերջին անգամ Իսրայելը Բեյրութի վրա ավիահարված էր իրականացրել հունվարին՝ սպանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաներից մեկին՝ Սալեհ Արուրիին։ 

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջանին Հենիս Պլասշարտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված է հարվածի առնչությամբ, և հանդարտության կոչ է արել։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև ստեղծված իրադրության դիվանագիտական ​կարգավորման կոչ է արել

 

Հայերեն Français Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար