Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։   

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել էին ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանը և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարը: 

Արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ «Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանել էր Անի Բադալյանը։

Հայերեն English Français Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը