Սպորտ

Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց

ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում: 

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Փարիզի հյուսիսային արվարձանում գտնվող արենայում կայացած անդրանիկ մենամարտում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց առաջին ռաունդում, սակայն հաղթեց հաջորդ երկուսում և գերազանցեց ընդհանուր 3:2 հաշվով:  Հաջորդ մենամարտը Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին: 

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 4-ին:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում