Քաղաքականություն

Բաքվից հակադարձել են Էրդողանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Բաքվից հակադարձել են Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում, պնդել է, որ թուրքական զորքերը մասնակցություն չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել  (խմբ․- 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում) Ադրբեջանին, և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։ Այլ պետությունների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»,- նշել է երկրի պաշտպանության գերատեսչությունը։ 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել, ինչպես մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում