Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն, անդրադառնալով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին, նշել է, որ Կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք, այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին։

Պետքարտուղարությունն, անդրադառնալով հայ-ամերիկյան վերջին զորավարժությունների, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանից հնչած արձագանքների վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման», - նկատել է Պետքարտուղարությունը։

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի վերաբերյալ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր խոսնակի՝ վերջին ճեպազրույցի ընթացքում արված հայտարարությունը. «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը»:

Պետքարտուղարությունից պատասխանել են նաև այն հարցին, թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներով կառավարող վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Հարավային Կովկասի հարցերում կարո՞ղ է արդյոք փոփոխությունների ենթարկվել նաև ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Պետքարտուղարությունն անկուսակցական հաստատություն է, և Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։ 

«Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում», - եզրափակել է Պետքարտուղարությունը:

Հայերեն العربية Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները