Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում դեմոկրատական ​​կուսակցության առաջադրած Կամալա Հարիսի հաղթանակի դեպքում աշխարհը կբախվի երրորդ աշխարհամարտի ծագման վտանգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Times of Israel-ը: 

«Տեսնենք, թե ինչպես կստացվի: Բայց, եթե ստացվի ու մենք հաղթենք՝ դա շատ պարզ կլինի: Ամեն ինչ կստացվի և շատ արագ»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայի իր կալվածքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի նախկին նախագահի դիտարկմամբ՝ կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու դեպքում Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմներ կսկսվեն: «Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Երբեք այդքան մոտ չենք եղել, քանի որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Հարիսը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անհարգալից հայտարարություններն է կատարել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ չի լռելու Գազայում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Իսրայելում կարծում են, որ Հարրիսի հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ պատանդներին ազատելու և զինադադար հաստատելու շուրջ «Համաս»-ի հետ բանակցությունների ընթացքին:

Հայերեն Français

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել