Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանից առաջինը մրցեց լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Փարիզի «La Defense» արենայում կայացած որակավորման փուլի 100 մետր բատերֆլայ ոճում Մանուչարյանն իր լողահերթում երրորդն էր` 1:01.24 արդյունքով:

Որակավորման փուլում Մանուչարյանը միայն 26-րդն էր:

Կիսաեզրափակիչ դուրս եկան առաջին 16 մարզիկները: 

Հայաստանի հավաքականից լողի մրցաշարին հուլիսի 30-ին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա ուժերը կչափի100 մետր ազատ ոճում:

Հուլիսի 27-ին պայքարի մեջ կմտնեն նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում