Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացմանարարողությունը տևեց 4 ժամ և ամբողջ ընթացքը ուղեկցվեց տեղատարափ անձրևով:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Սեն գետի երկայնքով` մոտ կմ 7 երկարությամբ, մասնակից հավաքականների շքերթը ընդհատվում էր երաժշտական դադարներով և ֆրանսիական մշակույթին բնորոշ մեջբերումներով: Բացման ամբողջ արարողությանը մաս էին կազմում Փարիզի մի շարք մշակութային համալիրները` Լուվրը, Բաստիլյան ամրոցը և Էյֆելյան աշտարակը, որի դիմաց` Տրոկադերո հրապարակում, ընթացավ բուն արարողությունը:

Հայաստանի օլիմպիական հավաքականից բացման արարողությանը մասնակցեցին մարզիկներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, Դավիթ Չալոյանը, Երվանդ Մկրտչյանը, բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և ՀԱՕԿ ներկայացուցիչները:

Բացման արարողության ընթացքում ջահի փոխանցումավազքին մասնակցեցին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը, թենիսիստ Ռաֆայել Նադալը և մի շարք այլ մարզիկներ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառվեց Լուվր թանգարանի հարակից տարածքում: Կրակը վառեցին ֆրանսիացի ձյուդոիստ Տեդի Ռիները և արագավազորդ Մարի-Ժոզե Պերեսը:Օլիմպիական կրակի վերջին հանգրվանը` հսկայական օդապարիկն էր, որը խաղերի ընթացքում կլինի Փարիզի երկնքում: Բացման հանդիսավոր արարողության վերջին կատարում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնին էր, ով 2 տարվա դադարից հետո, կրկին վերադարձավ մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l'amour երգը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: 

Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 

Ամեն 4 տարին մեկ անցկացվող խաղերին, այս տարի մասնակցում է 10, 500 մարզիկ: 32 մարզաձևերում միմյանց դեմ կմրցեն 206 ազգությունների ներկայացուցիչներ, կխաղարկվի 329 մեդալային հավաքածու: Բացի Փարիզից, օլիմպիական մրցաշարեր կանցկացվեն նաև Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքներում: 

 

Վարվառա Հայրապետյան

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում

Սպորտ

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Սպորտ

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում