Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Այգեշատ համայնքի Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այգեշատում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: 

Ծրագրի արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: 

Նույն բնակավայրում կրկին սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը: 

Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար»,- գրել է վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում