Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

1 րոպեի ընթերցում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը «Ձայն թատերական» (Դրամատուրգիա) խորագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում զետեղված է երեսունվեց հեղինակի դրամատուրգիական ստեղ­ծա­գոր­ծություն։ 

Բազմազան են բարձրացված թեմաներն ու խնդիրները, տար­բեր գեղարվեստական կառույցներ կան ու ներժանրային տե­սակ­ներ՝ մոնոդրամա, փոքր դրամա, կատակերգություն, ֆարս, ող­բեր­գու­թյուն, պատմական դրամա և այլն։ Հեղինակներին միա­վո­րում է մեկ կարևոր հանգամանք՝ նրանք բոլորն էլ հայ թատրոնին են նվիրված և հա­րուստ նյութ են տալիս։

Մատենաշարի համադրողը Հրանտ Մարգարյանն է  (Գիտությունների դոկտոր և պրոֆեսոր), կազմողն ու խմբագիրն Արմեն Ավանեսյանն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում