ՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանը և Գվենոլենն Լե Կուստերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։

Նա կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության ու պաշտպանության, արագ արձագանքման բարելավմանն ուղղված ջանքերը՝ մատնանշելով հատկապես Փրկարար ծառայության ներգրավվածությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացին։

Կամո Ցուցուլյանն ընդգծել է բնական աղետների ժամանակ ցանկացած առաջնային միջոցի կիրառման կարևորությունը՝ անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՄԱԿ-ի INSARAG չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավվածությանը։

Գվենոլենն Լե Կուստերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ հուշագրի ստորագրումը համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված քայլ է, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արձագանքման, կանչերի ընդունման հնարավորությունների կատարելագործմանն ու կարողությունների զարգացմանը։

Հայերեն

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը