ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Չիթլը նախկինում ընդունել էր Թրամփի դեմ մահափորձը՝ որպես Գաղտնի ծառայության վերջին տարիների ամենամեծ ձախողումը։ Նա նաև ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը։

 

 

Հայերեն Français Русский